top of page

Նիկոլա Անելկան այցելել է «Փյունիկ»-ի մարզադպրոց

Jan 18, 2024
1 min read

Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան  այցելել է «Փյունիկ»-ի մարզադպրոց։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ 

Եվրոպայի չեմպիոնը շրջել է ակումբի ակադեմիայի տարածքում, հետևել երկրորդ թիմի մարզման ընթացքին, շփվել մարզիչների հետ, ինչպես նաև հանդիպում ունեցել «Փյունիկ»-ի պատանի ֆուտբոլիստների հետ՝ պատասխանելով նրանց հարցերին։ 

Անելկան ստացել է նաև անվանական խորհրդանշական մարզաշապիկ ակումբի կողմից։

1/3084
bottom of page