top of page

Գվարդիոլան՝ տարվա լավագույն մարզիչ․ The Best

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 16, 2024
  • 1 min read
ree

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հայտարարել է 2023 թվականի լավագույն մարզիչ մրցանակի հաղթողին։

Մրցանակը ստացավ «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի մարզիչ Պեպ Գվարդիոլան։ Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում 52-ամյա մասնագետը «քաղաքայինների» հետ հաղթանակ տարավ միանգամից երեք մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում, Անգլիայի Պրեմիեր լիգայում և Անգլիայի գավաթում։

Մրցանակը նվաճելու համար Գվարդիոլայի մրցակիցներն էին իտալացի մարզիչներ Սիմոնե Ինձագին և Լուչիանո Սպալետին։

Անցած մրցաշրջանում Ինձագին «Ինտերի» հետ նվաճեց Իտալիայի գավաթը և միլանցիներին դուրս բերեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Սպալետին, իր հերթին, օգնեց Նապոլիին նվաճել 33 տարվա մեջ առաջին Սկուդետտոն:

Դրանից հետո 64-ամյա մասնագետը գլխավորեց Իտալիայի հավաքականը, որի հետ դուրս եկավ Եվրո 2024-ի եզրափակիչ։

1/2456
bottom of page