top of page

Վահե Ղազարյանը Սթիվեն Շնայդերին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով

Jan 17, 2024
1 min read

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հունվարի 17-ին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային քրեական հետաքննության վերապատրաստման աջակցության ծրագրի խորհրդատու Սթիվեն Շնայդերին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

Նախարարը բարձր է գնահատել ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի ամենշաբաթյա ռեժիմով աշխատանքն ու շնորհակալություն հայտնել Հայաստանում իր առաքելությունն ավարտող Սթիվեն Շնայդերին՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումների շրջանակում ոստիկանության պարեկային ծառայության ներդրման և զարգացման գործում աջակցություն ցուցաբերելու համար։

1/3084
bottom of page