top of page

ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումները վոլեյբոլի առաջնության են մասնակցում․ Խաղին հետևել է Սուրեն Պապիկյանը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Feb 2, 2024
  • 1 min read
ree

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․

«ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում հունվարի 29-ից փետրվարի 9-ը անցկացվում է վոլեյբոլի առաջնություն`  ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ։

Փետրվարի 2-ին առաջնության ընթացքին հետևելու և մասնակիցներին հաջողություն մաղթելու նպատակով մարզադահլիճ է այցելել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Հաջորդ շաբաթ կամփոփվեն առաջնության արդյունքները և մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները կպարգևատրվեն պատվոգրերով և մեդալներով, իսկ հավաքական թիմերը՝ առաջնության գավաթներով»:

bottom of page