«Քաղաքապետարանին նամակ գրեք, Ավինյանին էլ՝ Սիսի, որ տեսնի». Մարության
- Elen Hovsepyan

- Feb 7, 2024
- 1 min read

«Տեսե՞լ եք քաղաքի վատ վիճակը. մարդիկ ինձ ասում են՝ պարո՛ն Մարության, էս ի՞նչ ա կատարվում, ասում եմ՝ ինչի՞ եք ինձ ասում, մենք չենք իշխանությունը, խնդրում եմ նամակ գրեք քաղաքապետարանին, Ավինյանին էլ Սիսի գրեք, որ տեսնի»,- Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց նախկին քաղաքապետ, ավագանու անդամ Հայկ Մարությանը:
Հիշեցնենք՝ այս պահին քննարկվում է Մարությանին մանդատից զրկելու հարցը: Ավելի վաղ դադարեցվել էին Նարինե Հայրապետյանի լիազորությունները:
Նշենք, որ Ավինյանին «Սիսի» է անվանում Վարդան Ղուկասյանը:




















