top of page

Անթալիայում ընթանում է Լավրովի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը

Mar 1, 2024
1 min read

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի Դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում հանդիպում է անցկացնում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուս-ադրբեջանական բանակցություններ՝ Թուրքիայում»,- գրել է դիվանագետը Telegram-ի ալիքում՝ գրառումն ուղեկցելով լուսանկարով։

Բանակցություններն ընթանում են մամուլի համար փակ ձևաչափով։ Միջոցառման շրջանակում ՌԴ ԱԳ նախարարն արդեն հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։

1/3084
bottom of page