top of page

Կյանքից հեռացել է Իտալիայի վերջին թագավորի որդին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Feb 4, 2024
  • 1 min read

Ժնևում 86 տարեկանում մահացել է Իտալիայի վերջին թագավոր Ումբերտո Երկրորդի որդին՝ Վիկտոր Էմանուել Սավոյացին. այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասվում է Սավոյայի տան հաղորդագրության մեջ։



Հայտարարության համաձայն՝ ազնվական ընտանիքի ներկայացուցիչը մահացել է խաղաղ պայմաններում` ընտանիքով շրջապատված։



1978 թվականին Վիկտոր Էմանուելին մեղադրել են Կորսիկա կղզում գերմանացի երիտասարդի սպանության համար՝ մոտորանավակի շուրջ վեճի պատճառով։ Փարիզի դատարանն արդարացրել է իտալացի արիստոկրատին, սակայն 2006 թվականին Վիկտոր Էմանուելը պատահաբար խոստովանել է 19-ամյա երիտասարդի դիտավորյալ սպանությունը։ Սակայն գործի վերաքննությունն արդեն անհնար էր։



1946 թվականի մայիսին Իտալիայի թագավոր Վիկտոր Էմանուել Երրորդը, որը երկիրը ղեկավարում էր գրեթե 46 տարի, հրաժարվեց գահից՝ հօգուտ իր որդի Ումբերտո Երկրորդի: Նույն ժամանակ Ումբերտո Երկրորդի որդին Վիկտոր Էմանուելի Սավոյացին, որը, եթե բարձրանար գահը, կկառավարեր Իտալիայի թագավորությունը Էմանուել Չորրորդ անունով, հռչակվեց թագաժառանգ: Սակայն արդեն հունիսին երկրում անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որը հաստատեց կառավարման հանրապետական ձևը։ Հանրապետության Սահմանադրության դրույթներից մեկը սավոյական դինաստիայի անդամների և արական սեռի ժառանգների համար սահմանեց աքսորի: Նրանց արգելվել է ոչ միայն պաշտոնական պաշտոններ և ընտրովի պաշտոններ զբաղեցնել, այլև ընդհանրապես այցելել Իտալիա։ Թագավորական տան ներկայացուցիչները կարողացան վերադառնալ Իտալիա միայն 2002 թվականի նոյեմբերին այն բանից հետո, երբ Էմանուել Ֆիլիբերը հասավ Իտալիայի խորհրդարանում այս արգելքի մասնակի վերացմանը։

bottom of page