«Մեզ մեղադրում են թոշակ չբարձրացնելու մեջ. ե՞րբ էր տատիկը կամ պապիկը 4 մլն ստացել իր առողջության համար». Հայկ Կոնջորյան
- Elen Hovsepyan

- 1 hour ago
- 1 min read

«Շատ ժամանակ, երբ մենք այս կամ այն ռեֆորմն ենք անում, մեր ընդդիմադիրներն ասում են՝ իսկ դուք, օրինակ, հարցրե՞լ եք այն տատիկին, որը կանգնելու է այս խնդրի առաջ: ՀՀ-ում ե՞րբ էր մեկ տատիկ կամ պապիկ պետական բյուջեի կողմից 4 մլն ստացել իր առողջության համար»,- ԱԺ-ում «Առողջապահության ապահովագրության գործարկման ընթացքը» քննարկման ժամանակ ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ ընթերցելով թոշակառուների առողջության ապահովագրության ծրագրերից վարչապետի այսօր ներկայացրած թվերը: «Երբ մեզ քննադատում են թոշակներ չբարձրացնելու մեջ, այս թվերն ուղղակի շռնդալից կերպով ցույց են տալիս մեր կառավարության իրականացրած քաղաքականությունը»,- հավելել է նա:




















