top of page

Ծեծկռտուք՝ Երևանում. վիրավորներ կան, Հայրիկյանի ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանները


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 1-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը, ժամը 01:40-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դավիթաշենի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն Ձոր 1 թաղամասի տներից մեկում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: 



Նշված հասցե են ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 



Ոստիկանները պարզել են, որ նշված թաղամասի թիվ 14 տան սենյակում վարձակալման հիմունքներով բնակվողներ 34-ամյա Վաչագան Բալայանն ու 41-ամյա Թադևոս Մելքումյանը վիճաբանել են, ապա միմյանց հասցեին հարվածներ ստացել, ինչի հետևանքով 2-ն էլ գլխի շրջանում ստացել են մարմնական վնասվածքներ: 



Դեպքի փաստով Ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: 



Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած քաղաքացին քաղաքական գործիչ, ԱԻՄ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանն է: 

Comments


bottom of page