Արագածոտնում բախվել են կալանավոր տեղափոխող ոստիկանական УАЗ-ն ու ևս 3 մեքենա. Shamshyan.com
- Elen Hovsepyan

- Jan 23, 2024
- 1 min read

Երեկ՝ հունվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Գյումրի M1 ավտոճանապարհի 70 կմ հատվածում բախվել են УАЗ, Nissan, Mercedes և բեռնատար Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով УАЗ-ը, որը հաշվառված է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության հաշվեկշռում, մասամբ կողաշրջվել է, ճանապարհն էլ ամբողջովին փակվել է։
УАЗ-ով կալանավոր էին տեղափոխում և բարեբախտաբար նա նույնպես չի տուժել, ում ոստիկանության Թալինի բաժնի ավտոմեքենայով ոստիկաննները տեղափոխել են ոստիկանության Թալինի բաժին։




















