top of page

«Ժողովուրդ». ՔՊ-ն խմբակցության նիստ կգումարի՝ պատրաստվելու նույնասեռականներին պաշտպանող նախաձեռնության քննարկմանը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Feb 3, 2024
  • 1 min read
ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները հաջորդ շաբաթ կրկին կհավաքվեն. երկուշաբթի երեկոյան խմբակցության նիստ տեղի կունենա: ArmLur.am-ը հայտնել էր, որ փետրվարի 6-ից մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը:

ՔՊ-ականները մտադիր են լուրջ պատրաստվել նստաշրջանին, քանի որ օրակարգում կարեւոր հարցեր են ընդգրկված, այդ թվում՝ ՔՊ-ական տիկնանց հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկահարույց խայտառակ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով, ըստ էության, ՔՊ-ականները օրենքով պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին եւ արգելում կուսության ստուգումը: ԱԺ մեկնարկելիք նիստից առաջ ՔՊ-ականները կքննարկեն օրակարգի հետ կապված հարցեր:

Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում, պատգամավորներին ասվել է, որ չբացակայեն նիստից, քանի որ կարեւոր հարցեր են քննարկվելու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page