top of page

Երկրաշարժ՝ Թուրքիայում․ զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում

  • 3 hours ago
  • 1 min read

Սույն թվականի ապրիլի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:52-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։52-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․83⁰ և արևելյան երկայնության 43․54⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Վան քաղաքից 40 կմ հյուսիս, օջախի 7 կմ խորությամբ 5․2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ:

 
 
1/2772
bottom of page