top of page

Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագիծը հաջողությամբ կյանքի է կոչվում. Փաշինյանը ընդունել է ոլորտի ներկայացուցիչներին

  • 8 hours ago
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին, Integra Technnologies ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Զավեն Ակիանին և Service Titan ընկերության նախագահ Վահե Կուզոյանին։  

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում վերոնշյալ ընկերությունների  գործունեությանը, ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր։ Տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներն ընդգծել են ՀՀ Կառավարության կողմից անհրաժեշտ պայմանների ստեղծման փաստը, ինչի արդյունքում էլ նրանք հաջողությամբ գործունեություն են ծավալում հայրենիքում և մտադիր են այն ընդլայնել։ 

Վարչապետը ողջունել է նոր ծրագրերի իրականացման նախաձեռնությունը և կարևորել համագործակցությունը։ 

Միաժամանակ, ընդգծվել է, որ Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագիծը  հաջողությամբ կյանքի է կոչվում։ 

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան–Սփյուռք հարաբերությունների, Հայաստան–ԱՄՆ համագործակցության զարգացման, ինչպես նաև նոր ներդրումների ներգրավման հնարավորությունների շուրջ։   

 
 
1/2799
bottom of page