top of page

Որևէ արձանագրություն կազմված չէ․ բերման ենթարկված մեր հայրենակիցները ապօրինաբար գտնվում են անազատության մեջ․ Մարիաննա Ղահրամանյան

  • 10 hours ago
  • 1 min read

Այս պահի դրությամբ որևէ արձանագրություն կազմված չէ, և բերման ենթարկված մեր հայրենակիցները ապօրինաբար գտնվում են անազատության մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Սա փաստաբանները գնահատում են որպես նրանց իրավունքների կոպիտ խախտում, հիշեցնեմ՝ 17 անձ է բերման ենթարկվել, նրանք մեր աջակիցներն են, Սամվել Կարապետյանի աջակիցներն են, նրանց բերման ենթարկելու փաստը, նախորդ երկու օրերի զարգացումները վերահաստատում են, որ իշխանությունները գտնվում են խուճապի մեջ, իշխանությունները վախեցած են, փորձում են նմանատիպ գործողություններով ճնշում գործադրել։ Բերման ենթարկվածների հետ կապված որևէ կարգավիճակ չկա, որևէ արձանագրություն կազմված չէ, բերման ենթարկվածները 2,5 ժամ շարունակ գտնվում են ապօրինի անազատության մեջ»,-նշել է նա։

 
 
1/2799
bottom of page