Վրաստանում Սուրբ Սինոդն ընտրել է Պատրիարքի երեք թեկնածու
- 3 minutes ago
- 1 min read

Միտրոպոլիտ Շիո, միտրոպոլիտ Իոբի և միտրոպոլիտ Գրիգոլ՝ Սինոդի նիստում ընտրված պատրիարքական երեք թեկնածուներն են: Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Նիստի ավարտից հետո ընտրության արդյունքները հայտնել է դեկանոզ (ավագ քահանա) Անդրիա Ջաղմաիձեն:
Նրա տեղեկացմամբ՝ միտրոպոլիտ Շիոն նիստում ստացել է 20 ձայն, իսկ մնացած թեկնածուները՝ 7-ական ձայն:
Սուրբ Սինոդի կազմում այժմ կա 39 քահանայապետ, սակայն քվեարկությանը մասնակցել են 38-ը: Պաշտոնական տեղեկության համաձայն՝ նիստին առողջական վիճակի պատճառով չի մասնակցել Ծիլկանիի և Դուշեթիի միտրոպոլիտ Զոսիմեն (Շիոշվիլի):
Երեք թեկնածուների հայտնի դառնալուց հետո գործընթացը կտեղափոխվի ընդլայնված եկեղեցական ժողով: Հենց այս ժողովը կընտրի Վրաց Ուղղափառ Եկեղեցու 142-րդ Պատրիարքին: Գործող կարգի համաձայն՝ ընդլայնված ժողովը պետք է հրավիրվի մինչև մայիսի 17-ը:
Հիշեցնենք, որ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը վախճանվել է 2026 թվականի մարտի 17-ին՝ 93 տարեկանում: Նա Վրաստանի եկեղեցին ղեկավարում էր 47 տարի:




















