«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 3:0
- Elen Hovsepyan

- 13 minutes ago
- 1 min read

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Սանդերլենդի» հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։
Աչքի ընկան պորտուգալացի պաշտպան Ռուբեն Դիաշը, խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը եւ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։
«Մանչեսթեր Սիթին» 31 միավորով երկրորդն է, «Սանդերլենդը» 7-րդն է՝ 23 միավոր։
Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Սանդերլենդ»՝ 3:0 (տեսանյութ)
Ռուբեն Դիաշ, 31, Յոշկո Գվարդիոլ, 35, Ֆիլ Ֆոդեն, 65
Հեռացում՝ Լյուկ Օ’Նայեն («Սանդերլենդ»), 90+5




















