«ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ»․ Լավրով
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Եվրոմիության անդամակցությունն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միության հետ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ընկած են համագործակցության մասնակցելու, առավել ևս՝ Եվրոմիությանը միանալու հիմքում։ Դա ձեր ընտրությունն է, և մենք այն լիովին կհարգենք», — ասել է Լավրովը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։




















