Կանխվել է uպանության դեպքը․ խուզարկությամբ նռնшկ է հայտնաբերվել
- 3 hours ago
- 1 min read

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի երկու բնակիչ սպանություն են նախապատրաստում և հանցավոր մտադրությունն իրականացնելու համար փորձում են ապօրինի ձեռք բերել զենք-զինամթերք։
Ձեռնարկված միջոցառումներով տեղեկությունը ստուգվեց և Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, ինչպես նաև զենքի ապօրինի կրելու և հրազենի կամ ռազմամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։
Դատարանի որոշմամբ ապրիլի 11-ին խուզարկություններ կատարվեցին 47 և 26 տարեկան տղամարդկանց բնակության վայրերում։ 47-ամյա տղամարդու Վարդ-Բաղ միկրոշրջանում գտնվող տան խուզարկությամբ հայտնաբերվեցին նռնակ, պայթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով լցված ծխախոտի տուփ։
Երկուսն էլ ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։




















