top of page

Որոշակի դժգոհություն ունեմ այդ տարիների Արցախի իշխանությունից, փորձեցին հարաբերություններ չփչացնել, Փաշինյանը թև առավ ու մտածեց, որ Արցախի հետ ինչ ուզի՝ կարող է անել․ Քոչարյան

  • 2 hours ago
  • 1 min read

Որոշակի դժգոհություն ունեմ այդ տարիների Արցախի իշխանություններից, հենց այն ժամանակ իրենք պետք է շատ հստակ դիրքորոշում ունենային, այլ ոչ թե փորձեին հարաբերություններ չփչացնել։ Սա բերեց նրան, որ Փաշինյանը թև առավ ու մտածեց, որ Արցախի հետ ինչ ուզի՝ կարող է անել, Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է Ռոբերտ Քոչարյանը։

«Պետք է ամեն ինչ արվի, որ ճանաչվի արցախցիների վերադարձի իրավունքը։ Դա իր հետևից բերելու է նաև գույքային իրավունքների հարց։ Պետք է խոսենք նաև մշակութային ժառանգության մասին և հուսանք, որ դրանից հետո որոշ հնարավորություններ կարող են բացվել։ Պրոբլեմը շատ լուրջ է, չեմ կարող երաշխավորված ասել, որ կլուծենք, բայց չեմ տեսնում ՀՀ-ում որևէ մեկը կարող է այդ փոքր շանսի համար պայքարել ավելի ակտիվ, քան ես»,- հայտարարել է երկրորդ նախագահը։

Նա նշել է, որ 2008-ին չէր կարող կանխատեսել, որ 2018-ին կլինի այն կարգի իշխանափոխություն, որն այս աղետը կբերի մեր գլխին։

«Համոզված եմ, որ Արցախի հարցը բանակցային գործընթացով հանգիստ կարելի էր բերել լավ ավարտի, ամեն ինչ դրան էր գնում։ Փաշինյանը համարեց, որ Արցախի ժողովրդի ճակատագիրը ինքը կարող է մենակ լուծել, թեև 2018-ին հայտարարել էր, որ առանց ժողովրդի հետ քննարկելու որևէ քայլ չի անելու»։

 
 
1/2759
bottom of page