Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների, բայց պահպանում է մшրտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակը․ Քազեմ Ջալալի
- 1 hour ago
- 1 min read

Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների, բայց պահպանում է մարտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակը, այս մասին հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Կասկած չկա, որ Իրանի բանակցությունների և երկխոսության պատրաստակամության հետ մեկտեղ, երկիրը կուժեղացնի իր ռազմական պատրաստվածությունը և կքննարկի ամենավատ սցենարները։ Հետևաբար, բանակցությունների պատրաստակամության և ռազմական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի միջև հակասություն չկա», - ասել է դեսպանը։
Նրա խոսքով, դիվանագիտությունը ազգային շահերը հետապնդելու գործիք է, և դրա հնարավորությունների պատուհանը երբեք չի փակվի։




















