top of page

Ժամը 17։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող՝ 48.92 %. ԿԸՀ

  • 1 hour ago
  • 1 min read

Ժամը 17։00-ի դրությամբ՝ ԱԺ հերթական ընտրություններին ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը։ Տվյալները հրապարակեց ԿԸՀ-ն։

Հիշեցնենք, որ ժամը 11։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել էր 362 հազար 657-ը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48%-ը, 14։00-ի դրությամբ՝ 847 հազար 226 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 33.84 %-ը։

Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 593 հազար 572 քաղաքացիներից ժամը 17։00-ի դրությամբ քվեարկել էին 989 հազար 972 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 38,17 տոկոսը։ 

 
 
1/2908
bottom of page