top of page

Հայաստանի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Սյունիքը» հաղթեց «Սարդարապատին»

  • 1 day ago
  • 1 min read

Հայաստանի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակում կայացավ «Սարդարապատ» — «Սյունիք» հանդիպումը, որն աչքի ընկավ անզիջում պայքարով:

Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, ընդ որում՝ հանդիպման երկու գոլերն էլ իր անվան դիմաց գրանցեց «Սյունիքի» ֆուտբոլիստ Միգել Սիլվան։ Նախ՝ 14-րդ րոպեին նա գրավեց սեփական դարպասը (ինքնագոլ)՝ առաջ մղելով տանտերերին, սակայն 41-րդ րոպեին կարողացավ ուղղել սխալն ու անվրեպ իրացրեց նշանակված 11-մետրանոց հարվածը՝ վերականգնելով հավասարությունը։

Հաղթողին պարզելու համար պահանջվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար։ Այստեղ ավելի ամուր գտնվեցին հյուրերի նյարդերը՝ հաղթելով 4-2 հաշվով։

Այսպիսով, «Սյունիքը» բարդագույն պայքարում կամային որակների հաշվին կոտրեց «Սարդարապատի» դիմադրությունը և նվաճեց Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի ուղեգիր։


 
 
1/3044
bottom of page