«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն արձանագրում է ՀՀ-ի գործառնական միակ նշանակությունը՝ քաղաքացիների համար էկոհամակարգ ստեղծելը. Փաշինյան
- 2 hours ago
- 1 min read

«2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ժողովուրդը քվեարկել է «իրական Հայաստան» գաղափարախոսության օգտին»,-ԱԺ-ում նոր ձևավորված կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, ընտրությունների արդյունքները պատմական է, որովհետև վերաձևակերպել է պետության գործառութային նշանակությունը։
«1990 թվականի Անկախության հռչակագրի հիմքում դրված էր այն փիլիսոփայությունը, թե պետությունը մեզ հարկավոր է պատմական արդարաությունը վերականգնելու և այս ընկալումն արտահայտվել էր Ղարաբաղյան շարժմամաբ։ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն արձանագրում է, որ ՀՀ-ի գործառնական միակ նշանակությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված 29.743 ք/կմ տարածում իր քաղաքացինարի համար խաղաղության, ազատություն, անվտանգություն, բարեկեցություն ապահովելն է , քաղաքացիների համար միջավայր, ինչպես ժամանակակից կյանքում ընդունված է ասել՝ էկոհամակարգ ստեղծելը, ժողովրդի ինքնությունը պահպանելը և զարգացնելը»,- ասաց Փաշինյանը և եզրակացրեց.
«Այսպիսով կարող ենք ասել, որ 4-րդ Հանրապետությունը հիմնադրված է ,4-րդ Հանրապետությունը իրականություն է»։




















