top of page

ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների վաշինգտոնյան հանդիպումը Ալիևի դիվանագիտության հաղթանակն է․ Միրզիյոև

  • 4 hours ago
  • 1 min read
Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների՝ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպումն ու Համատեղ հռչակագրի ստորագրումը գնահատում է որպես Ադրբեջանի նախագահի անձնական դիվանագիտության «փայլուն հաղթանակ»։ Այս մասին Ադրբեջանի և Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ նիստում հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը

«Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների՝ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպումն ու Համատեղ հռչակագրի ստորագրումը մենք գնահատում ենք որպես ձեր անձնական դիվանագիտության փայլուն հաղթանակ»,– նշել է Շավքաթ Միրզիյոևը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Տաշքենդում՝ Կուկսարոյ նստավայրում, տեղի է ունեցել Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ Ադրբեջանն ու Ուզբեկստանը Հավերժական բարեկամության համաձայնագիր են ստորագրել։

1/3035
bottom of page