2 քաղաքացի ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը. փրկարարները նրանց դուրս են բերել ափ
- 2 minutes ago
- 1 min read

Օգոստոսի 23-ին՝ ժամը 19։45-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից մոտ 1000 մ հեռավորության վրա նկատել են, որ երկու քաղաքացի ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը։
Ջրափրկարարները լճից անվնաս ափ են դուրս բերել քաղաքացիներին։




















