top of page

ԱԺ նախագահն ու Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները

3 hours ago
1 min read

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար, Սեյմի պատգամավոր Մարչին Բոսացկիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը պատվիրակության կազմում մասնակցել է նաև Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան բազմաոլորտ համագործակցության ընթացքին, դրա հետագա զարգացմանն ու ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերի։

Քննարկվել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները։

 
 
1/3064
bottom of page