Լիլիթ Մակունցը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը, ինչպես նաև Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկիի հետ։
Լիլիթ Մակունցը բարձր է գնահատել Լեհաստանի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, ինստիտուցիոնալ զարգացմանը և Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը։
Կողմերը քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը, ինչպես նաև Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր։
Մարչին Բոսացկին իր հերթին ընդգծել է լեհական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին և խորացնելու համագործակցությունը երկկողմ, ինչպես նաև Հայաստան-ԵՄ ձևաչափերում։ Զրուցակիցները կարևորել են փոխգործակցության և երկխոսության շարունակականությունը։




















