top of page

Արմեն Սանամյանը նշանակվել է «Վանի» գլխավոր մարզչի պաշտոնում

47 minutes ago
1 min read

Արմեն Սանամյանը նշանակվել է «Վանի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է չարենցավանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հայ մասնագետը ունի UEFA Pro մարզչական արտոնագիր։ 2025/26 մրցաշրջանում Արմեն Սանամյանը աշխատել է «Վանի» մարզչական շտաբում՝ որպես գլխավոր մարզչի օգնական։

Իր մարզչական կարիերայի ընթացքում Սանամյանը գլխավորել է Հայաստանի տարբեր ակումբներ, այդ թվում՝ «Ալաշկերտը», «Արցախ Երևանը», «Սևանը», «Լոռին» և «Հայքը», ինչպես նաև աշխատել է մի շարք այլ ակումբներում, Հայաստանի Մ-19 հավաքականում։

 
 
1/3064
bottom of page