Վստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը. Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին
- 1 hour ago
- 1 min read

ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ծննդյան տարեդարձը.
«Իմ սիրելի՛ ընկեր Ռուբեն Վարդանյան,
Այսօր քո ծննդյան օրն է, բայց հայ ժողովրդի համար սա նաև ուժի, արժանապատվության և հայրենասիրության օր է։
Դու մնացել ես ամուր՝ նույնիսկ անազատության մեջ, և քո կամքը հույս ու հավատ է ներշնչում հազարավոր մարդկանց։
Ծննդյանդ օրվա առթիվ մաղթում եմ քեզ առողջություն, անսպառ ուժ և շուտափույթ ազատություն ադրբեջանական գերությունից։
Թող արդարությունը հաղթի, և դու շուտով վերադառնաս քո ընտանիքի, ընկերների և հայրենի ժողովրդի մոտ, կրկին լինես մեր կողքին։
Վստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից։
Հարգանքով՝ քո ընկեր
Գագիկ Ծառուկյան»։




















