top of page

Վարդահովիտ բնակավայրում քաղաքացիները մեքենայով անցել են գետը և չեն կարողանում հետ վերադառնալ

  • 2 days ago
  • 1 min read

Հունիսի 12-ին՝ ժամը 18։04-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Դզեր» կոչվող տարածքում չորս քաղաքացի անցել են գետի մյուս կողմ և չեն կարողանում հետ վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Վարդահովիտ բնակավայրի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիները  «UAZ» մակնիշի ավտոմեքենայով անցել են գետը և չեն կարողանում հետ վերադառնալ:

Փրկարարների օգնությամբ քաղաքացիները անվտանգ անցնել են գետի մյուս կողմ:

 
 
1/2922
bottom of page