top of page

Բանավեճ Իվետա Տոնոյանի ու Վահագն Հովակիմյանի միջև

  • 17 minutes ago
  • 1 min read

ԿԸՀ ղեկավար Վահագն Հովակիմյանը հաստատեց, որ վերընտրություն չի լինի 12/13, 10/51, 36/65 ընտրատեղամասերում, որոնց արդյունքները չեղարկվել են: Սա դժգոհություն առաջացրեց ներկաների, հատկապես ԲՀԿ-ի լիազոր անդամների միջև: «Կամ լռե′ք, կամ դուրս եկե′ք, կամ լռե′ք, կամ դուրս եկե′ք»,- մի քանի անգամ սպառնալով` փորձեց բողոքի ձայնը լռեցնել Վահագն Հովակիմյանը: «Երբ որ մենք որոշումը կկայացնենք, կդիմեք Սահմանադրական դատարան, մի խոչընդոտեք նիստը, լռե′ք, դադարեցրե′ք, կոռեկտ պահե′ք ձեզ»,- ասաց նա:


Այդ պահին ոտքի կանգնեց ԲՀԿ-ի խոսնակ Իվետա Տոնոյանն ու ամոթանք տվեց. «Պիտի բացատրություն տաք` որն է էական ազդեցությունը... Մենք չենք խոչընդոտում, այդ դուք եք խոչընդոտում ձեզ նշանակած իշխանությունների հայտարարած ժողովրդավարությանը»:


«Եթե ՔՊ-ին անցնելու համար 300 ձայն պակասած լիներ, էլի՞ էիք անկարևոր ճանաչելու այդ 3 ընտրատեղամասերի արդյունքները»,- հակադարձեց լիազոր անդամներից մեկը:

 
 
1/2921
bottom of page