top of page

Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն

  • 6 days ago
  • 1 min read

Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն՝ ընդհանուր 490 տոննա ծավալով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Գնացքը վաղը՝ ժամը 15:00-ին, կմեկնի «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Բիլաջարի» կայարանից, կուղևորվի դեպի «Բյուք Քյասիկ» կայարան, որտեղից կուղղվի դեպի Վրաստան, իսկ այնուհետև՝ Հայաստան։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով ուղարկվել էր 3 վագոն ցորեն:

 
 
1/2932
bottom of page