top of page

Առջևում բարդ, ծանր պայքար է, բայց պատվաբեր. Մամիջանյան

  • 3 hours ago
  • 1 min read

«Զրոյական ակնկալիքներ ունեմ իբր անկախ ինստիտուտներից, որովհետև ԿԸՀ-ն ղեկավարում է մի մարդ, ով եղել է ՔՊ խմբակցության անդամ, իր համար քվեարկել է ու դարձել ԿԸՀ ղեկավար»,- ԿԸՀ դիմաց ԱԺ ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ այն, ինչ հիմա տեղի է  ունենում, ինչ արեցին ԲՀԿ նկատմամբ, նոր չէ, 2018  արտահերթի ժամանակ արվել է  ՀՀԿ-ի հանդեպ, պարզապես արհեստական կերպով, վարչական ռեսուրսի կիրառմամբ, թույլ չտվեցին ՀՀԿ-ն հայտնվի խորհրդարանում։

«Իմ միակ ակնկալիքը Հայաստանի հայրենասեր քաղաքացուց է, ով պետք է տեր կանգնի մեր բոլորի ձայնին, մեր բոլորի ապագային, քանի որ այս ընտրությունը Հայաստանի լինել-չլինելու ընտրություն է։

Առջևում պայքար է, պայքար բարդ, ծանր, բայց պատվաբեր, այդ պայքարում ՀՀԿ-ն լինելու է  ամենապատասխանու, ամենավտանգավոր տեղերում, ամենակարևոր խրամատներում, ինչպես եղել է  201 քվականի ապրիլի  25-ից սկսած»,- ասաց Հ. Մամիջանյանը։ 

 
 
1/2921
bottom of page