top of page

Իրավապահները խուզարկություններ են սկսել 50-ից ավելի հասցեներում «Երեկվա հանրահավաքից հետո, ոնց որ մարդ ա վատացել»

  • Jun 4
  • 1 min read

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ: Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, իրավապահները գործողություններ են սկսել 4 մարզում` Արմավիրում, Լոռիում, Սյունիքում, Վայոց Ձորում: Աղբյուրը հայտնում է, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանին» առնչվող գործողություններն իրականացվում են Ալիկ Ալեքսանյանին վերագրվող գործով:



«Երեկվա հանրահավաքից հետո, ոնց որ մարդ ա վատացել, ու առավոտվանից հրանահանգավորել է սաղին բռնել ու ձերբակալել, մտածելով, որ դա լավ լուծում ա: Հունիսի 7-ին այս ամենը կվերջանա»,-ֆեյսբուքյան իր էջումգրել է«Ուժեղ Հայաստան»-ի անդամ Լևոն Սարգիզովը։

 
 
1/3011
bottom of page