Ռուս զբոսաշրջիկներն անհետ կորել են Եգիպտոսում
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Երկու ռուս զբոսաշրջիկ անհետ կորել է Եգիպտոսում։ Նրանք երեք օր է՝ կապի դուրս չեն եկել:
Վլադիսլավ Ռևենկոն և Նիկիտա Տալանովը Եկատերինբուրգից Շարմ էլ Շեյխ են թռել հունվարի 21-ին։ Նրանք պետք է վերադառնային վեց օր անց, բայց հունվարի 26-ին զբոսաշրջիկներն անհետացել են։ Անհետ կորած զբոսաշրջիկների ընտանիքները կապ են հաստատել Red Sea Airlines ավիաընկերության հետ, որով ռուսները պետք է թռչեին հունվարի 28-ին, սակայն նրանց տեղեկացվել է, որ ո՛չ Ռևենկոն, ո՛չ էլ Տալանովը չեն նստել ինքնաթիռ։
Վլադիսլավ Ռևենկոյի հոր խոսքով՝ զբոսաշրջիկները Շարմ էլ Շեյխից Կահիրե ավտոբուսով ինքնուրույն են գնացել։ Նրա որդին գրել է, որ ինքն ու իր ընկերը հասել են իրենց հյուրանոց։ Այդ ժամանակվանից ի վեր նրանք ոչ մեկի հետ կապ չեն հաստատել։ Գիզայի իշխանությունները հայտարարել են, որ ռուս զբոսաշրջիկների անհետացման մասին որևէ տեղեկություն չունեն։




















