top of page

«Այսօր ՀՀ ղեկավարն առնվազն օրական 4-5 անգամ պետք է խոսեր Թեհրան ու Վաշինգթոն՝ որոշակի դերակատարում ստանձնելով». Արա Պողոսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 hour ago
  • 1 min read

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ և հայտարարել, որ Բաքուն պատրաստ է ներդրում ունենալ իրավիճակի կարգավորման գործում:


Ըստ էության, Բաքվի բռնապետը առաջարկել է միջնորդական առաքելություն, և սա իսկապես պրագմատիկ մոտեցում է` օգտագործել Թրամփի հետ հարաբերությունների նորահայտ ջերմությունը և շահել տարածաշրջանում ազդեցություն և հեղինակություն:


Իսկ նույն ժամանակ, Հայաստանի վարչապետը, որ 2021 թվականից լայնորեն ստացել է աջակցություն` քաղաքական, դիվանագիտական, լոգիստիկ և այլն, Իրանից, այսօր զբաղված է համերգներ ու շոուներ ցուցադրելով:


Այսօր Հայաստանի ղեկավարն առնվազն օրական 4-5 անգամ պիտի խոսեր Թեհրան ու Վաշինգթոն և փորձեր որոշակի դերակատարում ստանձնել` նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատման և համագործակցության մթնոլորտի ձևավորման համար: Դա կտար նաև 2020 թվականից հետո Հայաստանի զրոյացված ազդեցության գոնե չնչին վերականգնման հնարավորություն:


Ամեն դեպքում Բաքուն փորձում է իր մեծ եղբոր` Թուրքիայի օրինակով, պղտոր ջրերում ձուկ որսալ:


Սա էլիտաների որակի, ռազմավարական մտածողության մասին է...»:

 
 
1/2631
bottom of page