top of page

Ռուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից. Զելենսկի

53 minutes ago
1 min read

Ռուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է հնարավոր էներգետիկ հրադադարի և ծովային հրադադարի հարցը։ Սակայն ռուսական պատվիրակությունը պնդել է, որ չունի այս հարցը քննարկելու մանդատ։



«Այնուամենայնիվ, մենք համաձայնեցինք, որ ամերիկյան կողմը կհանդիպի Ռուսաստանի ղեկավարի հետ, և այդ բոլոր հարցերը կբարձրացվեն այնտեղ, ուստի ես ակնկալում եմ առնվազն պատասխան ստանալ»,-նշել է Զելենսկին։


 
 
1/3168
bottom of page