«Արսենալը» պատրաստվում է գործարք առաջարկել «Ռեալին»
40 minutes ago
1 min read

Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է ուշագրավ գործարք առաջարկել Մադրիդի «Ռեալին»։ Այս մասին հայտնում է TEAMtalk պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «զինագործները» դիտարկում են կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիին «Ռեալի» հարձակվող Էնդրիկի հետ փոխանակելու տարբերակը։ Աղբյուրը նշում է, որ «արքայական» ակումբը վաղուց է հետաքրքրված իսպանացի հենակետայինի ծառայություններով։ Միևնույն ժամանակ, լոնդոնյան ակումբը նպատակ ունի ձեռք բերել Էնդրիկի ամբողջական տրանսֆերը՝ հրաժարվելով ֆուտբոլիստին պարզապես վարձակալելու գաղափարից։
Ընթացիկ մրցաշրջանում Սուբիմենդին բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։ Էնդրիկն իր ակտիվում ունի անցկացրած 7 հանդիպում, 1 գոլ և 1 արդյունավետ փոխանցում։




















