Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
7 hours ago
1 min read

Հայաստանը ներկայացնող Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։ Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի երրորդ խաղափուլի առաջին պարտիայում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։
Այսօր՝ ժամը 21։30-ին, կմեկնարկի երկրորդ պատասխան պարտիան, որում Հայկը կխաղա սև խաղաքարերով։




















