Դե բռնվեք. Զիրոյանը «Իմն ա» երգը կներկայացնի հանրությանը
52 minutes ago
1 min read

Երգիչ, դերասան, հաղորդավար Վահե Զիրոյանը զարմացրել է հետևորդներին։ Վերջինս հայտարարել է «Իմն ա» երգի ու դրա տեսահոլովակի թողարկման մասին, ինչը քննարկումների տեղիք է տվել։
Այս նորությունը ուշագրավ է նրանով, որ տարիներ առաջ երգի հատվածները համացանցում հայտնվեցին Իննա Խոջամիրյանի ծննդյան տարեդարձի տեսանյութերից. այն ժամանակ զույգը միասին էր, և Զիրոյանը երգը կատարել էր հենց Իննայի համար։
Օգտատերերը շտապում են մեկնաբանություններ թողնել հրապարակման տակ։ «Սա Իննայի երգն է»,- գրել է հետևորդներից մեկը։ Շատերին էլ հետաքրքիր է՝ զույգը կրկին միասի՞ն է։ Հետևորդուհիներից մեկը գրել էր․ «Պատկերացնու՞մ եք Իննայի ապրումները»։
Զիրոյանը տեղեկացրել է, որ «Իմն ա» երգն ամբողջությամբ հանրության դատին կհանձնի նոյեմբերի 1-ին՝ ավելացնելով. «Դե բռնվեք»։




















