top of page

Շվեյցարիայում Իրանի պատվիրակության աշխատանքն ավարտված է. Բաղայի

  • Jun 22
  • 1 min read

Իրանի պատվիրակությունն այս փուլում ավարտել է իր աշխատանքը Բյուրգենշտոկում ԱՄՆ-ի հետ բանակցություններում, կողմերի տեխնիկական թիմերը կշարունակեն խորհրդակցությունները հունիսի 22-ին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս փուլում բանակցային պատվիրակության աշխատանքն ավարտված է, սակայն տեխնիկական թիմերը կշարունակեն իրենց աշխատանքը վաղը», - մեջբերել է Tasnim գործակալությունը Բաղայիի հայտարարությունը։

Նա ընդգծել է, որ կողմերը քննարկել են վերջնական համաձայնագրի մշակումը, և որոշում է կայացվել շարունակել խորհրդակցությունները ստորագրված փոխըմբռնման հուշագրի պահպանման համար անհրաժեշտ հարցերի շուրջ։

 
 
1/3036
bottom of page