top of page

Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան

6 hours ago
1 min read
Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին: Այս մասին դատական նիստի ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին: Այս մասին դատական նիստի ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Նախորդ նիստից հետո ես ստացել եմ մեղադրական եզրակացություն, և այս ընթացքում ակամայից ձեռք բերելով որոշակի իրավական գիտելիքներ և զարգացնելով իրավագիտակցությունս, ուզում եմ դատարանի առջև հայտարարել հետևյալը՝ քրեական օրենսգրքի 202 հոդվածը հստակ ամրագրում է, թե մեղադրական եզրակացությունը ինչպիսին պետք է լինի։ Այն մեղադրական եզրակացությունը, որը ստացել եմ, ըստ իս չի համապատասխանում օրենքի սովորույթի չորրորդ գրքի պահանջներին, մասնավորապես՝ հոդված 202-ը ամրագրում է, որ մեղադրական եզրակացության պատճառաբանական մասում վերլուծվում են մեղադրյալի մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն մեղադրյալին բերված փաստարկները, դրանց ստուգման համար ձեռնարկված գործողությունները, ինչպես նաև այդ փաստարկները հերքող ապացույցները:

Այն ինչ ինձ փոխանցված մեղադրականում՝ 178-րդ էջում ընդամենը գրված է, որ մեղադրյալը Գերանի Գասպարյանի, Արմեն Աշոտյանի և Արմեն Ավագյանի կողմից՝ ի պաշտպանություն իրենց անմեղության վերաբերյալ տրված փաստարկների, այլ ապացույցներով չեն հիմնավորվել։ Ըստ իս չեն կատարվել օրենքի այն պահանջները, որոնք վերաբերում են այդ փաստարկների ամրագրման նախագծի առաջ, այդ փաստարկները չկան ամրագրված, նաև կատարված չէ դրանց ստուգման համար ձեռնարկված գործողությունների նկարագրությունը, բացարձակ այստեղ արձանագրված չէ և առհասարակ բերված չեն այդ փաստարկները հերքող ապացույցներ»,- նշել է նա: 

Նշենք, Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ԵՊԲՀ-ում և «Հայաստանի երիտասարդական հիմնադրամում» (ՀԵՀ) արձանագրված չարաշահումների գործով դատավարությունը։ Գործով անցնում են ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, ՀԵՀ նախկին գործադիր տնօրեն Գայանե Գասպարյանը և ԵՊԲՀ արհմիության նախկին նախագահ Արթուր Ավագյանը։

Ըստ իրավապահ մարմինների՝ նշված անձինք մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահմամբ վստահված առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու (վատնելու) և փողերի լվացմանն օժանդակելու մեջ։ Չարաշահումները վերաբերում են բժշկական համալսարանի միջոցներով «Հայաստանի երիտասարդական հիմնադրամից» շուկայականից բարձր գներով գույքերի ձեռքբերմանը և ֆինանսական այլ մեքենայություններին։


 
 
1/3086
bottom of page