Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ

Օսլոյում կայացած հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով՝ հօգուտ նորվեգացիների։
Նորվեգիայի հավաքականն արդեն 18-րդ րոպեին ուներ երկու գոլի առավելություն․ նախ աչքի ընկավ Բոբը, իսկ հետո Հալանդը, ով 6-րդ հանդիպումն անընդմեջ գոլ է խփում բոլոր մրցաշարերում (ակումբ և հավաքական)։ Հանդիպման 25-րդ րոպեին Դամսգորը մեկ գնդակ հետ բերեց։ 2-1՝ առաջին խաղակեսից հետո։
Երկրորդ խաղակեսում թիմերը ևս փախանակվեցին գոլերով․ նախ Հոյլունդը հավասարեցրեց հաշիվը, ապա Հալանդը նորից առաջ մղեց իր թիմին հաշվի մեջ՝ ձևակերպելով դուբլ։
Երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը կհանդիպի Նորվեգիայի, իսկ Ուելսի հավաքականը՝ Դանիայի ընտրանու հետ։
Զուգահեռաբար ընթացող հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
B լիգա
Ավստրիա — Իսրայել / 3-1
Կոսովո — Իռլանդիա / 1-0
D լիգա
Անդորրա — Մալթա / 1-2
Լիխտեյնշտեյն — Լիտվա / 0-2




















