Հարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28,9 տոկոսը հակառակ կարծիքին է. Gallup-ի հարցումը

«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է հարցման արդյունքներ, թե նշված տարբերակներից ո՞րն է առավել համահունչ Հայաստանի և ժողովրդի շահերին:
Հարցվածների 39,7%-ը նշել է, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանին երկրի անվտանգության ապահովման համար: 24,7%-ը նշել է, որ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, սակայն դրա տեղակայման պայմանները պետք է վերանայվեն:
Այսինքն՝ հարցվածների մոտ 55%-ը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, իսկ 28.9%-ը նշել է, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր 102-րդ ռազմաբազան Հայաստանից, դժվարացել է հարցին պատասխանել 6,8%-ը:
Նշենք, որ անցկացվել են հեռախոսային հարցումներ, հարցումների քանակը՝ 1,001, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3 տոկոս, հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 22-24:




















