top of page

«Ժողովուրդ». Կոնջորյանի առանձնատան գործարքի համար փաստաթղթեր են պահանջել. բացառիկ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և նրա կինը 2024 թվականի հուլիսին Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամասում գտնվող առանձնատուն են ձեռք բերել 54 մլն դրամով։ «Հետքը» բացահայտել էր, որ առանձնատան շուկայական արժեքը մոտ 75․6 մլն դրամ է՝ շուրջ 21․6 մլն դրամով ավելի բարձր, քան Կոնջորյանի գնման գինը՝ մոտ 54 մլն դրամ։ Ընդ որում, գործարքի գումարը թույլ է տալիս օգտվել եկամտահարկից։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ դեռ 2025 թվականի վերջին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում սկսվել է մանրամասն ստուգում՝ հասկանալու համար, արդյոք այդ առանձնատան գնի պայմանագրային արժեքը նախատեսված է եղել հարկային արտոնությունից օգտվելու նպատակով, թե այն համարվում է շուկայական գործարք՝ առանց կոռուպցիոն ռիսկերի։

Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթը իր իրավապահ աղբյուրներից պարզեց, որ ստուգումների շրջանակում իրավապահները պահանջել են համապատասխան փաստաթղթեր և պայմանագրային հիմնավորումներ շինարարական այն ընկերություններից, որոնցից Կոնջորյանը գնել է իր բնակարանը։

Այսպիսով, այս պահին Կոնջորյանի առանձնատան վաճառքի գործարքը գտնվում է ստուգման փուլում՝ առանց պաշտոնական և հրապարակային հայտարարության։ «Ժողովուրդը» շարունակում է հետևել գործընթացին և առաջիկայում հանրությանը կներկայացնի ստուգումների ամբողջական պատկերը»։

 
 
bottom of page