top of page

«65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու հունվարի 29-ի դրությամբ ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն». Նիկոլ Փաշինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է 65+ տարիքի թոշակառուների առողջապահական ապահովագրության ծրագրից օգտվելու թվերը. « 57 65+ տարիքի թոշակառու օգտվել է 4 մլն դրամ և ավել արժեցող առողջապահական ծառայություններից,158 թոշակառու օգտվել է 2մլն-4մլն դրամ առողջապահական ծառայություններից, 802 թոշակառու՝ 1մլն-2 մլն դրամ, 1208՝ 500 հազարից մինչև 1 մլն դրամ, 6558՝ 100 հազարից մինչև 500 հազար դրամ, 2481՝ 50 հազարից 100 հազար դրամ, 38809՝ մինչև 50 հազար դրամ:

Ընդհանուր առմամբ 65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու հունվարի 29-ի դրությամբ ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն՝ պետական բյուջեի միջոցներով»:

 
 
bottom of page