Բռնցքամարտիկները Ծաղկաձորում պատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկությանը
- 2 hours ago
- 1 min read

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեծաքանակ թիմով Ծաղկաձորում տարվա առաջին ուսումնամարզական հավաքն է անցնում: Այս մասին հայտնում է ՀԲՖ-ն:
Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած թիմը պատրաստվում է ապրիլին Բրազիլիայում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը:
Բռնցքամարտիկները ծանրաբեռնված ֆիզիկական մարզումային փուլ են անցնում, որը կավարտվի մարտի 31-ին։ Ապրիլի 4-ից հավաքականը եւ մեկ հավաք կանցնի Բրազիլիա մեկնելուց առաջ:




















