top of page

Թրամփը Փերլ Հարբորի մասին կատակ է արել Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ

  • 3 hours ago
  • 1 min read

Ո՞վ ավելի լավ գիտի անակնկալի մասին, եթե ոչ Ճապոնիան, իսկ դուք ինչո՞ւ ինձ չասացիք Փերլ Հարբորի մասին, կատակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ԱՄՆ-ը նախապես չի տեղեկացրել Ճապոնիային կամ մյուս դաշնակիցներին Իրանին հարվածելու իր որոշման մասին:

«Մենք ոչ մեկին չտեղեկացրինք հարվածի մասին, որովհետև մենք անակնկալ էինք ուզում անել: Ո՞վ ավելի լավ գիտի անակնկալի մասին, եթե ոչ Ճապոնիան: Լավ, իսկ դուք ինչո՞ւ ինձ չասացիք Փերլ Հարբորի մասին»,- ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ 1941 թվականի դեկտեմբերի 7-ին ճապոնական կայսերական նավատորմը հանկարծակի հարձակում է գործել ԱՄՆ խաղաղօվկիանոսյան նավատորմի գլխավոր ռազմաբազայի՝ Փերլ Հարբորի վրա, ինչը դարձել է ԱՄՆ-ի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ մտնելու անմիջական պատճառը:

 
 
1/2740
bottom of page