top of page

ՔԿ-ն ստացել է Կաթողիկոսի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը

  • 3 hours ago
  • 1 min read

Գարեգին Բ Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացել ենք, օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի, Tert.am-ին հայտնել են ՔԿ-ից։

Ավելի վաղ գրել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն պաշտպանական կողմից չի ստացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էին Քննչական կոմիտեից։

«Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պաշտպանական կողմից այս պահի դրությամբ որևէ միջնորդություն չենք ստացել»,- նշել էին ՔԿ-ից։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին պաշտոնապես հրավիրել են մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը։

 
 
1/2740
bottom of page