Իրավական առումով ունենք 0 մտահոգություն. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը և մյուս փաստաթղթերը ներկայացվեց ԿԸՀ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը և մյուս փաստաթղթերը ներկայացվեց ԿԸՀ:
«Իրավական առումով ունենք 0 մտահոգություն, քանի-որ իրավական, օրենսդրական որևէ մի գործիքակազմ չկա խոչընդոտ առաջացնելու համար: Գործընկերների հետ միասին մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ենք բոլոր փաստաթղթերը նախքան դրանց ներկայացումը: Փաստաթղթերը ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի տեսանկյունից հավուր պատշաճի են, համապատասխանում են օրենքի բոլոր պահանջներին»,- նշել է Արամ Վարդևանյանը:
Նա շեշտել է՝ իրենք երևի թե միակ քաղաքական ուժն են, որ ստիպված եղան փաստաթղթերի ներկայացման փուլից օրեր առաջ անվանում փոխել:
«Սա, ըստ էության, Վենետիկի հանձնաժողովին, ինչպես նաև Հայաստանի ԿԸՀ-ի լավագույն փորձին հակասող մոտեցում է, բայց թող խոչընդոտը լինի նման ձևով, թեև դա էլ պիտի չլիներ»։
Նշենք, որ ԿԸՀ-ում փաստաթղթերը հանձնում էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Արամ Վարդևանյանը, Գոհար Մելոյանը և Դավիթ Ղազինյանը։




















